Նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։ Հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այդ փոփոխությունների կարևորությանը, ԵԱՏՄ-ում Հայաստանի զարգացման հնարավորությունների, ԵՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցության ամրապնդման հեռանկարի վերաբերյալ Հայաստանի ակնկալիքներին: Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին անդրադարձ է կատարվել Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: